
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 9:14
Կենսագրություն
Մարգո Մուրադյան
Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: Եղել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կինը: 1934թ. տեղափոխվել է Երևան: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1949թ-ից, Արմեն Գուլակյանի հրավերով, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Աչքի է ընկել դրամատիկական, բնութագրական դերերով: Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի, 1956թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: