
Երգի հեղինակներ
- Տարի
- 1987
- Տևողություն
- 6:33
- Դիրիժոր
- Ստեփան Շաքարյան
Կենսագրություն
Ստեփան Շաքարյան
Ծնվել է Բաքվում: 1952թ. տեղափոխվել է Երևան: 1954թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956թ. Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո` Լենինգրադի կոնսերվատորիա: 1964թ. ավարտել է ուսումը և վերադարձել Երևան: 1960-ականներին Երևանի Մշակույթի պալատին կից ստեղծել է առաջին «Պատանեկություն» խումբը: Հայկական ջազի հիմնադիրներից մեկն է: 1965թ. Երևանյան ջազային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում: Նրա ստեղծագործությունները կատարել է Հայաստանի պետական ջազային, Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբերը, մի շարք այլ խմբեր: 1992թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1998թ-ից՝ պրոֆեսոր): 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման և պարգևատրվել ՀՀ մշակույթի նախարարության, 2015թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով: Մահացել է Երևանում: