
Երգի հեղինակներ
- Տարի
- 2024
- Տևողություն
- 4:04
- Կոմպոզիտոր
- Արմեն Մանդակունյան
- Դիրիժոր
- Աշոտ Պետրոսյան
Կենսագրություն
Արմեն Մանդակունյան
Ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ 1942 թ-ին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, զուգահեռ սովորել է քամանչա նվագել։ 1949 թ-ին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, 1955 թ-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1957 թ-ին ձևավորում է Եղեգնաձորի մարզային երգի ու պարի համույթը և մասնակցելով Երիտասարդական 6-րդ համաշխարհային փառատոնին համույթը դառնում է ոսկե մեդալակիր։ 1955-1974 թթ. եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։ 1966 թ-ին ղեկավարել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական նվագախումբը։ Խորհրդային տարիներին Մանդակունյանի երգերն արգելվել են Հայաստանում: 1974 թ-ից Մանդակունյանն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ 1976 թ-ին Հոլիվուդում հիմնադրել է Սպենդիարյան երաժշտական ակադեմիան, նույն թվականին Լոս Անջելեսում հիմնել է հայկական ժողովրդական նվագախումբ։ 1977 թ-ից Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների ու հրատարակիչների ընկերակցության (ASCAP) անդամ է։