
Երգի հեղինակներ
- Տարի
- 2014
- Տևողություն
- 3:23
- Կատարող
- Էդվարդ Բեգլարյան
- Երգի բառեր
- աշուղ Ջիվանի
Կենսագրություն
Էդվարդ Բեգլարյան
Ծնվել է Կապանի շրջանի Ուժանիս գյուղում: Ստացել է երաժշտական լիարժեք կրթություն (դպրոց, ուսումնարան (1974-1978թթ․), Երևանի Պետական կոնսերվատորիա (1978-1983թթ․)): Կոնսերվատորիայում սովորելու ընթացքում՝ 1981թ․-ին հրավիրվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի թատրոն՝ որպես մեներգիչ: 1983թ-ից տեղափոխվել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ, որտեղ աշխատել է շուրջ 25 տարի: Անսամբլի հետ շրջագայել է ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, արտասահմանյան երկրներում: Երգչի մասին գովեստով են խոսել այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Էդվարդ Միրզոյանը, Հրաչյա Ավետիքյանը, Գևորգ Մանասյանը, Ռուբեն և Ժիրիկ Ալթունյանները, Վլադիմիր Բալյանը և այլոք: Ժամանակակիցները նրան անվանել են 21-րդ դարի Շարա Տալյան: «Երգաքաղ» գրքի հեղինակն է։ 2008-2018թթ․ դասավանդել է «Երևանի Մշակույթ» համալսարանում՝ որպես վոկալի դասախոս, որտեղ և ստացել է պրոֆեսորի կոչում: 2008-ից աշխատում է Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում: