
Երգի հեղինակներ
- Տարի
- 1979
- Տևողություն
- 34:43
- Երգի բառեր
- Գուրգեն Բորյան
- Կոմպոզիտոր
- Անդրեյ Բաբաև
- Դիրիժոր
- Յուրի Դավթյան
Կենսագրություն
Յուրի Դավթյան
Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1938թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-52թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում` պրոֆեսորներ Կ. Սարաջևի և Գ. Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում` որպես ստաժոր: 1953-63թթ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ. եղել է գլխավոր դիրիժորը: 1964-66թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ. և 1992-94թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է: 1969թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1979թ-ից՝ պրոֆեսոր): 1972թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և «Կոմիտաս» Երաժշտական ընկերության, ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին: Մահացել է Երևանում: