
Երգի հեղինակներ
- Տարի
- 1984
- Տևողություն
- 1:20
- Կատարող
- Մանիկ Գրիգորյան
Կենսագրություն
Մանիկ Գրիգորյան
Ծնվել է Երևանում: 1968-1972 թթ. սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում: 1968 թ-ից, ուսման հետ համատեղ, աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, 1980թ.՝ աշխատել է ռադիոյի «Հայ երգ» կամերային երգչախմբում որպես մեներգչուհի: Համագործակցել է «Հայասա», «Մարաթուկ» ազգագրական խմբերի հետ: 1993թ-ից եղել է նշված անսամբլների մեներգչուհի: Առաջին ձայնագրությունը կատարել է Արամ Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի հետ: Համերգներով հանդես է եկել աշխարհի 25 պետություններում և ներկայացրել Հայաստանը: