
Երգի հեղինակներ
- Տարի
- 1989
- Տևողություն
- 24:24
- Կատարող
- Սիլվա Յուզբաշյան, Արթուր Ութմազյան
Կենսագրություն
Սիլվա Յուզբաշյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1975թ. Սիլվա Յուզբաշյանը ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1976-80թթ. աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: 1980թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար-ասմունքող է: 1984-2005թթ. զուգահեռ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի գրական խմբագրությունում` որպես հնչյունային ռեժիսոր-ասմունքող: 1988թ. և 1992թ. ամերիկահայ համայնքի հրավերով Համո Սահյանի և Վահագն Դավթյանի հետ շրջագայել է ԱՄՆ տարբեր քաղաքներում` ներկայացնելով բանաստեղծների ստեղծագործությունները: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում, ԱՄՆ, Արգենտինայում, Բրազիլիայում, Լիբանանում, Իրանում և այլ: 2004թ. նա պարգևատրվել է Գլենդելի քաղաքապետի հատուկ մրցանակով: 1986թ. Սիլվա Յուզբաշյանը արժանացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակի դափնեկրի կոչման, 1991թ. և 1999թ.՝ Հարավային Քալիֆորնիայի «Motion Picture» և «Golden Holo Award» մրցանակներին, 2006թ.` ՀՀ վարչապետի մրցանակին, 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2012թ.` ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալի, 2014թ.` «Համո Սահյան» մեդալի: 2008թ. Սիլվա Յուզբաշյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: