
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 3:31
- Կոմպոզիտոր
- Արմեն Տիգրանյան
- Նվագակցում
- Մարիաննա Հարությունյան
Կենսագրություն
Արմեն Տիգրանյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1894թ. տեղափոխվել է Թիֆլիս, 1902թ. ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և Ն.Կլենովսկու երաժշտության տեսության դասարանները: Կոմպոզիցիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1902թ. վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել քառաձայն ժողովրդական երգչախումբ: 1913թ. հաստատվել է Թիֆլիսում, եղել Հայոց երաժշտական ընկերության ակտիվ մասնակիցը, դասավանդել Հովնանյան դպրոցում: 1930-ական թվականներին հիմնականում զբաղվել է «Անուշ» օպերայի մշակմամբ: Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշ»-ը առաջին անգամ բեմադրվել է 1935թ. մարտի 27-ին, 1939թ.՝ մեծ հաջողությամբ ցուցադրվել Մոսկվայում: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով: 1935թ. արժանացել է Հայաստանի, 1936թ.` Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: Թաղված է Երևանում: