
Երգի հեղինակներ
- Տարի
- 1953
- Տևողություն
- 35:16
Կենսագրություն
Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Հայաստանում 1-ին պետական թատրոնը հիմնադրվել է 1921թ. օգոստոսի 16-ին, պաշտոնապես բացվել՝ 1922թ. հունվարի 25-ին: Թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը եղել է Լևոն Քալանթարյանը (Լևոն Քալանթար): Առաջին ներկայացումն էր Գաբրիել Սունդուկյանի ‹‹Պեպո››-ն: 1932թ. պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով, իսկ 1937թ. կոչվել Գաբրիել Սունդուկյանի անունով։ Մինչև 1938թ. այն գործել է Շահումյանի անվան բանվորական ակումբի շենքում (այժմ՝ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի տեղում), ապա տեղափոխվել է Կոմունարների (այժմ՝ 26 կոմիսարների անվան) այգու հարակից տարածքում գտնվող նորակառույց շենք: 1953-77թթ. թատրոնի գեղարվեստական ղեկավարը Վ․ Աճեմյանն էր: 1960թ. արժանացել է Ակադեմիական թատրոնի կոչման։ 1977-79թթ. թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Հ․ Ղափլանյանը։ 1979-83թթ., դերասանական գործունեությանը զուգընթաց, թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Խորեն Աբրահամյանը։ 2012թ. հունվարի 9-ից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Տիգրան Գասպարյանը: