
Երգի հեղինակներ
- Տարի
- 1950
- Տևողություն
- 3:55
- Կատարող
- Հայկանուշ Դանիելյան
- Կոմպոզիտոր
- Արմեն Տիգրանյան
Կենսագրություն
Հայկանուշ Դանիելյան
Ծնվել է Թիֆլիսում: 1920թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան՝ Ն.Իրեցկայայի դասարանը: 1920-22թթ․ աշխատել է Պետրոգրադում, Կ.Մարջանիշվիլու ղեկավարությամբ գործող երաժշտական կոմեդիայի թատրոնում, հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի: 1922-32թթ․ երգել է Թիֆլիսի օպերայի և բալետի պետական թատրոնում։ 1932թ-ից աշխատել է Երևանի պետական օպերային թատրոնում: 1943-51թթ․ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1949թ-ից` պրոֆեսոր), 1949-52թթ․ եղել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցի ղեկավարը: Եղել է ԽՍՀՄ 2-րդ գումարման Գերագույն սովետի և Հայաստանի 1-ին և 3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշաններով: 1939թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (հայ երգարվեստից առաջինն է ստացել տվյալ կոչումը): Մահացել է Երևանում: