
Երգի հեղինակներ
- Տարի
- 1950
- Տևողություն
- 2:34
- Կատարող
- Պավել Լիսիցյան
- Երգի բառեր
- Ալեքսանդր Ծատուրյան
- Կոմպոզիտոր
- Ալեքսանդր Սպենդիարյան
Կենսագրություն
Պավել Լիսիցյան
Ծնվել է Վլադիկավկազ քաղաքում (Հյուսիսային Օսիա-Ալանիա): Պավել (Պողոս ) Լիսիցյանը ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցը: 1930-32թթ. սովորել է Լենինգրադի երաժշտական ուսումնարանում, 1932-35թթ.՝ Լենինգրադի կոնսերվատորիայում՝ Զ.Դոլսկու դասարանում: 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1933թ. աշխատել է Լենինգրադի առաջին երիտասարդական օպերային թատրոնում: 1935-37թթ. եղել է Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի, 1937-40թթ. և 1941-43թթ. Երևանի օպերայի և բալետի թատրոնի, 1940թ. և 1944-66թթ. Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ: 1941թ. համերգներով ոգևորել է մարտնչող զինվորներին և արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևների: Հանդես է եկել մի շարք օպերաներում և կատարել սովետական և հայ կոմպոզիտորների ռոմանսներ և երգեր: 1960թ. առաջինն է եղել սովետական երգիչներից, ով հանդես է եկել Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն-օպերայում»: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Իրան, Շվեդիա, Դանիա, Հնդկաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա և այլն: 1967-73թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1969թ-ից՝ ամբիոնի վարիչ, 1970թ-ից՝ պրոֆեսոր), ապա՝ Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայում և Մեծ թատրոնում: Զարուհի Դոլուխանյանի հետ ղեկավարել է ԽՍՀՄ Երգի միջազգային դպրոցը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով և մի շարք այլ մեդալներով: 1939թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը: