
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 5:16
- Կոմպոզիտոր
- Գեղունի Չթչյան
- Դիրիժոր
- Արամ Քաթանյան
Կենսագրություն
Գեղունի Չթչյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Ստեղծագործել է մանկուց և արդեն 10 տարեկանում հրապարակված երգի հեղինակ է։ 1950թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարաններում, 1953թ.` Երևանի կոնսերվատորիան (պրոֆ․ Գ․Եղիազարյանի դասարան): Այսօր նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր է և Կ.Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարը: 1986թ-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության հաշվիչ հանձնաժողովի անդամ, 1981-89թթ.` ՀԵԿՄ կուսկազմակերպության առաջին քարտուղարը, 1989թ-ից` Հանրապետական Կանանց խորհրդի նախագահության հիմնադիր-անդամ և Հայաստանի հանրային ռադիոյի գեղարվեստական խորհրդի անդամ: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների, 1968թ․՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների մրցանակաբաշխությունում «Բարի լույս» նախերգանքի համար ստացել է առաջին մրցանակը, Բեյրութի միջազգային մրցույթում «Երգ է հնչում» ռոմանսի համար մրցանակը, 1980թ. Գեղուհի Չթչյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: