
Երգի հեղինակներ
- Տարի
- 2023
- Տևողություն
- 2:33
- Կատարող
- Գուրգեն Բավեյան
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
Կենսագրություն
Գուրգեն Բավեյան
Ծնվել է Երևանում: 2003-07թթ․ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում (Վ.Հարությունյանի դասարան): 2005-13թթ․ եղել է Երևանի Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ: 2006թ. դարձել է Տ.Սազանդարյանի, 2008թ.` Գ.Գասպարյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր: 2008-13թթ․ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: 2010թ. դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Բազմաթիվ համերգներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ: Համերգներով հանդես է եկել նաև Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Անգլիայի, Բելգիայի, Լիբանանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում: 2010-12թթ․ եղել է «Գոհար» սինֆոնիկ նվագախմբի հրավիրյալ մենակատար: 2013թ. արժանացել է Պ․Լիսիցյանի անվան երգի միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին՝ օպերային և կամերային անվանակարգերում (Ռուսաստան): 2013-15թթ․ սովորել է Ֆրանկֆուրտի բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Հեդվիգ Ֆասբենդերի դասարանում: 2014թ-ից Ֆրանկֆուրտի օպերային թատրոնի մեներգիչ է: Հանդես է եկել տարբեր օպերաներում: