
Երգի հեղինակներ
- Տարի
- 1962
- Տևողություն
- 30:43
- Հեղինակ
- Պարույր Սևակ
Կենսագրություն
Պարույր Սևակ
Ծնվել է Չանախչի (Զանգակատուն) գյուղում: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1946-51թթ. աշխատել է «Ավանգարդ» և «Գրական թերթ» պարբերականների խմբագրություններում: 1951-55թթ. սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ 1955-59թթ. դասավանդել է հայոց լեզու: 1963-71թթ. եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966-71թթ.` ՀԳՄ վարչության քարտուղարը: 1969թ-ից` բանասիրական գիտությունների դոկտոր: ԽՍՀՄ 7-րդ գումարման Գերագույն Սովետի պատգամավոր: Մահացել է Երևանում: Թաղված է Զանգակատուն գյուղում: