
Երգի հեղինակներ
- Տարի
- 1994
- Տևողություն
- 14:36
- Կատարող
- Վահան Թեքեյան
Կենսագրություն
Վահան Թեքեյան
Ծնվել է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սովորել է տեղի վարժարաններում: Աշխատել է Կ.Պոլսի ապահովագրական ընկերությունում, այնուհետև, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս՝ որպես առևտրական պաշտոնյա: 1905թ. Ալեքսանդրիայում հիմնադրել է «Շիրակ» հանդեսը: 1908թ. այն փոխադրել է Կ.Պոլիս, հրատարակել որպես շաբաթաթերթ: Եղել է «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբերականների խմբագիրը: Որպես ուսուցիչ աշխատել Կ.Պոլսի, Կիպրոսի և այլ վայրերի հայ ազգային վարժարաններում: Գրական ասպարեգ է մտել 19-րդ դարի 90-ական թվականներին: Առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1894թ., Կ.Պոլսի «Հայրենիք» թերթում: 1901թ. Փարիզում հրատարակվել է գրողի բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Գրել է նաև պատմվածքներ ու քրոնիկներ, որոնց թեման առնչվում է գաղութահայ կյանքի, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժումների հետ: Թարգմանել է Վ.Շեքսպիրի սոնետներից, Բոդլերի, Վեռլենի և այլոց բանաստեղծություններից: Գրել է հրապարակախոսական և գրական բազմազան հոդվածներ: Մահացել է Կահիրեում: 1947թ. Բեյրութում նրա անունով ստեղծվել է «Թեքեյան» մշակութային միությունը: