
Երգի հեղինակներ
- Տարի
- 1970
- Տևողություն
- 1:41
- Երգի բառեր
- Նանսեն Միքայելյան
- Կոմպոզիտոր
- Արեգ Լուսինյան
- Նվագակցում
- Մարտին Վարդազարյան
Կենսագրություն
Մարտին Վարդազարյան
Ծնվել է Երևանում: 1944-56թթ. սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարանը, 1970թ.` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիտորական դասարանը: 1956-60թթ. նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում: 1961-63թթ. ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը: 1966-72թթ. եղել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 1971-74թթ. դասավանդել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ֆակուլտետում: 1974-89թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը: 1990թ-ից հանդիսանում է Հայաստանի hանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն ու խորհրդատուն: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում (1997թ-ից` պրոֆեսոր): 1990թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի, 2007թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու, 2011թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: