
Երգի հեղինակներ
- Տարի
- 1980
- Տևողություն
- 3:42
- Կատարող
- Միհրան Երկաթ
- Կոմպոզիտոր
- Արմեն Տիգրանյան
- Դիրիժոր
- Յուրի Դավթյան
Կենսագրություն
Միհրան Երկաթ
Ծնվել է Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ, Թուրքիա): 1923թ. Միհրան Երկաթը տեղափոխվել է Եգիպտոս և բնակություն հաստատել Ալեքսանդրիա քաղաքում: 1940թ. ավարտել է Ջ.Վերդիի անվան երաժշտական դպրոցի երգեցողության բաժինը: 1941-43 թթ. մեներգել է Ալեքսանդրիայի և Կահիրեյի ռադիոյում և ֆիլհարմոնիայում, 1943-1946 թթ.՝ Կահիրեի Թագավորական օպերային թատրոնում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մեներգիչ: Միհրան Երկաթը երգել է բազմաթիվ օպերաներում, կատարել է տարբեր դերեր: 1956 թ-ին պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով: 1961թ. Միհրան Երկաթը արժանացել է Հայաստանի, 1977թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: