
Երգի հեղինակներ
- Տարի
- 2001
- Տևողություն
- 2:45
- Կոմպոզիտոր
- Կոնստանտին Օրբելյան
Կենսագրություն
Կոնստանտին Օրբելյան
Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից երաժշտական հատուկ դպրոցում: 1942թ. աշխատել է դաշնակահար և ակորդեոնահար ավիացիոն կորպուսի ջազային խմբում: 1952թ-ից սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանը: 1956-92թթ. եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, 1957թ-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, 1968թ-ից՝ վարչության անդամ: 1993թ. տեղափոխվել է ԱՄՆ: 1976թ. պարգևատրվել է Բուլղարիայի «Կիրիլ և Մեֆոդի», 2003թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2009թ.` Արցախի «Մեսրոպ Մաշտոց», 2012թ.` ՀՀ «Պատվո նշան» շքանշաններով, 1996թ.` Սան Ֆրանցիսկոյի Ա.Էյնշտեյնի անվան մեդալով, 2008թ.` ՀՀ Գորիս քաղաքի և Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներով: 1974թ. արժանացել է Հայաստանի, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լոս Անջելես քաղաքում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: