
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 1:26
- Կատարող
- Էլվիրա Ուզունյան
- Կոմպոզիտոր
- Ալեքսանդր Դարգոմիժսկի
- Նվագակցում
- Հեղինե Տեր-Ղևոնդյան
Կենսագրություն
Էլվիրա Ուզունյան
Ծնվել է Թբիլիսիում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և երաժշտական դպրոցի երգեցողության դասարանում: 1956թ. ավարտել է Թբիլիսիի Ա.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1963թ.՝ Թբիլիսիի Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիան: 1962թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: Հանդես է եկել բազմաթիվ օպերաներում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: 1965թ. դարձել է Թբիլիսիում անցկացված Անդրկովկասյան երաժշտական մրցույթի դափնեկիր: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, Արևելյան Եվրոպայի երկրներում, Հարավարևելյան Ասիայում և ԱՄՆ-ում: 1992թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով: Համագործակցել է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ: Բոստոնում ստեղծել և ղեկավարել է "Օգնենք երիտասարդ տաղանդներին" կազմակերպությունը: 1978թ. արժանացել է Հայաստանի, 1985թ.՝ Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: