
Երգի հեղինակներ
- Տարի
- 1995
- Տևողություն
- 4:21
- Կոմպոզիտոր
- Սամվել Գևորգյան
- Դիրիժոր
- Երվանդ Երզնկյան
Կենսագրություն
Սամվել Գևորգյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Հովհ. Թումանյանի անվան դպրոցում: Մանուկ հասակից սիրել է հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունը, նվագել է դպրոցական ժողգործիքների անսամբլում: Ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի երկրաբական ֆակուլտետում, որն ավարտել է 1948 թ-ին: Ուսանողական տարիներին ղեկավարել անսամբլներ՝ Թումանյանի անվան դպրոցում և Երևանի պետական համալսարանում: Իր մասնագիտությամբ աշխատել է Սիսիանում, որից հետո 1951 թ-ին տեղափոխվել է Մեղրի և ղեկավարել երկրաբանական արշավախումբը, 1968 թ.՝ բաժնի վարիչ Երևանի երկրաբանական վարչությունում: Սամվել Գևորգյանը արժանացել է կառավարության մի շարք պարգևների և վաստակավոր երկրաբանի պատվավոր կոչմանը: Ս. Գևորգյանը շուրջ հարյուր երգերի հեղինակ է: Մահացել է Երևանում: