
Երգի հեղինակներ
- Տարի
- 1963
- Տևողություն
- 3:54
- Կատարող
- Նորայր Մնացականյան
- Երգի բառեր
- Հովհաննես Շիրազ
- Կոմպոզիտոր
- Արամ Մերանգուլյան
Կենսագրություն
Նորայր Մնացականյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցում: 1936թ. մասնակցել է Մոսկվայում պատանի կատարողների համամիութենական մրցույթին և արժանացել առաջին մրցանակի: 1942-43թթ. Նորայր Մնացականյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Որպես դերասան հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այնուհետև դերասանական գործունեություն է ծավալել Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1944թ. տեղափոխվել է Երևանի օպերետային թատրոն: 1948թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրողության բաժին: Աշխատել է տարբեր թերթերում, ամսագրերում և պարբերականներում՝ որպես լրագրող: Հետագայում Թաթուլ Ալթունյանը նրան հրավիրել է Հայաստանի պետական կապելլա` որպես մեներգիչ: 1953թ.-ից՝ Արամ Մերանգուլյանի ղեկավարած ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մենակատար: 1960-ականների կեսերին եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը և մենակատար: Հետագա ստեղծագործական գործունեությունը շարունակել է Երևանի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և Խորհրդային Միության շատ քաղաքներում, Թուրքիայում, Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Քուվեյթում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և այլուր: 1965թ. Նորայր Մնացականյանը արժանացել է Հայաստանի վաստակաոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 1999թ. Լոս Անջելեսում առաջին անգամ կայացել է հայկական երաժշտական մրցանակաբաշխություն, որտեղ Նորայր Մնացականյանին, արդեն հետմահու, շնորհվել է պատվավոր մրցանակ` հայ ժողովրդական երգարվեստում իր թողած ավանդի համար: