
Երգի հեղինակներ
- Տարի
- 1993
- Տևողություն
- 4:59
- Կոմպոզիտոր
- Նունե Արզումանյան
- Դիրիժոր
- Երվանդ Երզնկյան
Կենսագրություն
Երվանդ Երզնկյան
Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ ստացել է երաժշտական կրթություն Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին բաս-կիթառ է նվագել ինստիտուտի «Երազողներ» վոկալ-գործիքային նվագախմբում, 1967թ-ից` «Պատանեկություն» համույթում: 1969-72թթ. Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զաքարյանի, Արմեն Թութունջյանի հետ նվագել է ջազ քառյակում, որի շրջանակներում 1970թ. Կույբիշևի միջազգային ջազային փառատոնի ժամանակ դարձել է դափնեկիր: 1972թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, 1986թ-ից` գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 1978-83թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում: 1983թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1997թ-ից Երևանի կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի վարիչն է (պրոֆեսոր): Հեղինակել է մի շարք սիմֆոնիկ, կամերային և էստրադային ստեղծագործություններ: Երաժշտություն է գրել նաև մի շարք ֆիլմերի և թատերական բեմադրությունների համար: Հյուրախաղերով շրջագայել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր: 2013թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 2003թ. «Սայաթ-Նովա» երգի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին, 2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 2006թ. Երվանդ Երզնկյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2015թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: