
Երգի հեղինակներ
- Տարի
- 1985
- Տևողություն
- 2:53
- Երգի բառեր
- Մկրտիչ Կորյուն
- Կոմպոզիտոր
- Ռոբերտ Պետրոսյան
Կենսագրություն
Մկրտիչ Կորյուն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) տարիներին ընտանիքի հետ գաղթել և բնակություն է հաստատել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1929թ. ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը։ 1932թ. հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժին։ 1937թ. ավարտել է համալսարանը և նվիրվել մանկավարժությանն ու մանկական գրականությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, նոր եռանդով շարունակել է գրական գործունեությունը։ 1947թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հրատարակել է շուրջ հինգհարյուր առակ: Եղել է բազմաժանր և բեղմնավոր հեղինակ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Մահացել է Երևանում: