
Երգի հեղինակներ
- Տարի
- 1998
- Տևողություն
- 2:22
Կենսագրություն
Սերգեյ Կարապետյան
Ծնվել է Երևանում: Հայտնի է եղել նաև «Լալիկ» անունով: 5-6 տարեկան հասակում ժողովրդական երգեր է երգել, ապա նվագել կլառնետի վրա: Սերգեյ Կարապետյանը երաժշտական գործունեությունը սկսել է Արտեմ Մեջինյանի ղեկավարած ժողովրդական գործիքների անսամբլում, իսկ աշխատանքային առաջին քայլերն եղել են Վարդան Բունիաթյանի խմբում: 1952թ. մեկ տարի աշխատել է Գուրգեն Միրզոյանի խմբում: 1964թ. Կարապետյանը ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ: 1978թ-ից դարձել է մենակատար: 1978-88թթ. աշխատել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ եղել է դուդուկ-շվի բաժնի առաջին ուսուցիչը: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2008թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: