
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 2:11
- Կոմպոզիտոր
- Արտեմի Այվազյան
Կենսագրություն
Արտեմի Այվազյան
Ծնվել է Բաքվում: Երաժշտական տարրական կրթությունը ստացել է Բաքվի ուսումնարանում: 1923թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, 1932թ.` Մոսկվայի կոնսերվատորիան, 1934թ.` Բարձրագույն վարպետության դպրոցը: Երևանում կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից: 1927-30թթ. աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրի) երաժշտական ստուդիայում որպես տնօրեն: 1933թ. դարձել է երաժիշտ-կատարողների համամիութենական առաջին մրցույթի դափնեկիր: 1938թ. կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (հետագայում՝ ջազային), 1938-56թթ. եղել նրա գեղարվեստական ղեկավարը, 1943-45թթ.` Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ստեղծել է սովետահայ առաջին օպերետները: 1962թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: