
Երգի հեղինակներ
- Տարի
- 1954
- Տևողություն
- 2:31
- Կատարող
- Ալեքսանդրա Կովալենկո
- Կոմպոզիտոր
- Արտեմի Այվազյան
- Թարգմանիչ
- Հովհաննես Ղուկասյան
Կենսագրություն
Ալեքսանդրա Կովալենկո
Ծնվել է Յուզովկա քաղաքում (ավելի ուշ՝ Ստալինո, այժմ ՝ Դոնեցկ): 1926 թ-ին Ալեքսանդրան գնացել է դպրոց, զբաղվել է սպորտով, աչքի է ընկել գեղեցիկ ձայնով: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1936 թ-ին ընդունվել է քաղաքային երաժշտա-դրամատիկական թատրոնի ստուդիա և մեկ տարի անց արդեն խաղացել է ներկայացումներում, իսկ 1938 թ-ից՝ այդ թատրոնի դերասանուհի: 1942 թ-ից՝ մենակատար Ղրղզական հանրապետության ջազ անսամբլում: 1944-1945 թթ.՝ Վոլոգդայի ֆիլհարմոնիայի մենակատար, այնուհետև մինչև 1949 թ. աշխատել է Մոսկվայի Կենտրոնական երկաթգծի կուլտուրայի տան երգի-պարի անսամբլում: 1951 թ-ին Ալեքսանդրա Կովալենկոն մրցույթով ընդունվել է Մշակույթի նախարարության երաժշտական անսամբլների մոսկովյան բաժին: 1953 թ-ի օգոստոսին Կովալենկոն հրավիրվել է ՌՍՖՍՀ Պետական էստրադային նվագախումբ՝ Լեոնիդ Ուտյոսովի ղեկավարությամբ, որտեղ նա աշխատում էր մինչև 1958 թվականի վերջը: 1959 թ-ից՝ Մոսէստրադայի մենակատար, ելույթ է ունեցել մինչև 1970 թվականը, որից հետո հեռացել է բեմից: