
Երգի հեղինակներ
- Տարի
- 1967
- Տևողություն
- 3:15
- Կատարող
- Մուսլիմ Մագոմաև
- Երգի բառեր
- Լեոնիդ Դերբենյով
- Կոմպոզիտոր
- Առնո Բաբաջանյան
Կենսագրություն
Մուսլիմ Մագոմաև
Ծնվել է Բաքվում։ Մուսլիմ Մագոմաևը սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում (դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարանում)։ 1956-59 թթ. սովորել է Ասաֆ Զեյնալիի անվան Բաքվի երաժշտական ուսումնարանում։ 1961 թ-ին նա դեբյուտներ է տալիս Բաքվի Երգի ու պարի անսամբլում: 1963 թ-ին տեղի է ունենում Մուսլիմ Մագոմաևի առաջին մենահամերգը՝ Չայկովսկու անվան համերգասրահում։ Նույն թվականին նա դառնում է նաև օպերային մեներգիչ՝ աշխատանքի անցնելով Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ 1964-65 թվականներին լրացուցիչ մասնագիտական դասընթացներ է անցնում Իտալիայի Միլան քաղաքի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1968 թ-ին ավարտել է Բաքվի կոնսերվատորիան։ 1973 թ-ին Մագոմաևը ստանում է ԽՍՀՄ, ինչպես նաև՝ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ կոչումը։ 1975-1989 թթ. նա Ադրբեջանի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր։ ԽՍՀՄ-ից դուրս նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Կանադայում, Իրանում և այլուր։ Հեղինակել է քսանից ավելի երգեր, սպեկտակլի և մյուզիքլերի երաժշտություն։ 1998 թ.-ին դադարում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Մահացել է Մոսկվայում: