
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 1:09
- Կոմպոզիտոր
- Խաչատուր Մարտիրոսյան
Կենսագրություն
Խաչատուր Մարտիրոսյան
Ծնվել է Իրանի Համադան քաղաքում մանկավարժների ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Ղազվինի «Րաֆֆու անվան Ազգային դպրոցում»: Նրա երաժշտության առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ Վարդան Մարտիրոսյանը, որի մոտ հինգ տարեկան հասակից ջութակ է սովորել նվագել: 1956 թ-ին ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախ ջութակի (1964-69թթ.), ապա կոմպոզիտորական (1969-75թթ.) ֆակուլտետները՝ աշակերտելով պրոֆեսորներ Հրաչյա Աբաջյանին և Գրիգոր Եղիազարյանին: 1978 թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1969-74թթ. աշխատել է Օհան Դուրյանի կողմից ստեղծված ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում որպես ջութակահար: 1974թ-ից մինչ 2014 թվականը աշխատել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնում՝ դասավանդելով «ժողովրդական երգերի և գործիքային նվագների վերծանություն» առարկան (2000 թ-ից՝ պրոֆեսոր): Հայաստանի տարբեր շրջաններում գրի է առել չորս հազարից ավելի ժողովրդական երգերի և գործիքային նվագների նմուշներ, որոնցից չորս հազարը նոտագրել է: Ֆոլկլորագիտական գործունեության ընթացքում կազմել է ժողովածուներ` «Անի 1» հայ ժողովրդական երգերի ժողովածու և այլն: Բազմաթիվ հրատարակված ստեղծագործությունների հեղինակ է: 1970 թ-ին Խաչատուր Մարտիրոսյանը արժանացել է «Զինվորական արիության», 2010թ.՝ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013թ. նա արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: