
Երգի հեղինակներ
- Տարի
- 1984
- Տևողություն
- 2:36
- Դիրիժոր
- Ռոբերտ Պետրոսյան
Կենսագրություն
Ռոբերտ Պետրոսյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Միաժամանակ ընդգրկվել է Պիոներ պալատի փողային նվագախումբ` որպես շեփորահար: 1953-57 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական բաժնում` Էդուարդ Բաղդասարյանի դասարանում: 1962 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1955 թ-ից սկսել է աշխատանքային գործունեությունը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես շեփորահար, 1960-79 թթ.` որպես երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր: 1963-81 թթ. դասավանդել է տեսական առարկաներ երաժշտական ուսումնական հաստատություններում: 1960 թ-ից ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագարանների նվագախմբեր: 1979-86 թթ. Ռ. Պետրոսյանը հանդիսացել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 1986-95 թթ. եղել է ռադիոյի և հեռուստատեսության Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի դիրիժորը: 1972 թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Ռոբերտ Պետրոսյանի գրչին են պատկանում մեծ և փոքր կտավի ստեղծագործություններ՝ սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և նվագարանային ժանրերում: Եղել է Հեռուստառադիոյի պետական կոմիտեի և ՀՀ Երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների պատվավոր անդամ: 1957-2008 թթ. ընթացքում Ռ. Պետրոսյանի ստեղծագործություններից 77-ը արժանացել են Հանրապետական և Համամիութենական մրցանակների: Ավելի քան 300 ստեղծագործություններ ընդգրկված են Հայաստանի Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանում: 1995 թ. ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Մահացել է Երևանում: