
Երգի հեղինակներ
- Տարի
- 1985
- Տևողություն
- 8:53
- Կատարող
- Դավիթ Ազարյան
Կենսագրություն
Դավիթ Ազարյան
Ծնվել է Երևանում։ 1959 թ.-ին Դավիթ Ազարյանը ընդունվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ 1960 թ․-ից սկսել է զբաղվել ջազով, լսել ամերիկյան ձայնագրություններ և «Ամերիկայի ձայն» ռադիոհաղորդումը։ 1964 թ․-ին Ազարյանը Հայաստանի երաժշտական դպրոցների մրցույթում զգաղեցրել է առաջին տեղը։ 1965 թ․ նվագել է «Beacon» նվագախմբի հետ։ 1967 թ․-ին Ազարյանը ընդունվել է Չայկովսկու անվ․ երաժշտական դպրոց։ Միաժամանակ նվագել է ջազ ակումբներում։ 1969 թ․-ին ավարտել է Չեխովի անվ․ միջնակարգ դպրոցը, իսկ 1970 թ.-ին՝ երաժշտական դպրոցը, որից հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 1972-73 թթ․՝ ջազային անսամբլի ղեկավար, որում նվագել են հայ հայտնի ջազ երաժիշտներ։ 1975 թ․-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինները։ 1975-78 թթ․ աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես կոնցերտմայստեր։ 1975-79 թթ․՝ Փարաքարի հիմնական դպրոցի երգի ուսուցիչ։ 1976թ․-ից՝ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ։ 1977-78 թթ․՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ջազային անսամբլի երաժշտական ղեկավար և դաշնակահար։ 1978-81 թթ․՝ «Դվին» հյուրանոցի ջազ/ռոք անսամբլի երաժշտական ղեկավար և դաշնակահար։ 1981-82 թթ․՝ Մոսկվայի «Intercontinental» հյուրանոցի «Jazz Attack» անսամբլի երաժշտական ղեկավար և դաշնակահար: 1982-83 թթ․՝ Երևանի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար և դաշնակահար։ 1983-87 թթ․՝ գեղագիտական կենտրոնի ջազային տրիոյի տնօրեն։ 1989 թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Փրովիդենսի «Բրաուն» համալսարանում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում և այլուր: Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ առաջնակարգ համերգասրահներում: Գրել է կամերային երկեր, ջազային կոմպոզիցիաներ, թատերական և կինոերաժշտություն: 1976թ. արժանացել է Բաքվի, 1988թ.` Լիտվայի միջազգային մրցույթի 1-ին մրցանակներին: Մահացել է ավտովթարից (ԱՄՆ) Բոստոն քաղաքում: