
Երգի հեղինակներ
- Տարի
- 1990
- Տևողություն
- 3:19
- Երգի բառեր
- Լևոն Բլբուլյան
- Դիրիժոր
- Երվանդ Երզնկյան
Կենսագրություն
Լևոն Բլբուլյան
Ծնվել է Կամո քաղաքում (ՀՀ, այժմ` Գավառ): 1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1971թ.` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը: 1970-ականներից զբաղվել է լրագրությամբ և գրականությամբ: 1989-90թթ. սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացներում: Գրել է շուրջ 200 երգերի խոսքեր: 2005թ. արժանացել է Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանիանվան մրցանակի, 2009թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալի: