
Երգի հեղինակներ
- Տարի
- 1966
- Տևողություն
- 23:01
- Կատարող
- Էդվարդ Պապյան
Կենսագրություն
Էդվարդ Պապյան
Ծնվել է Թիֆլիսում: 1949 թ-ին Էդվարդ Պապյանը ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Աշխատել է նախագծային կազմակերպություններում, 1964-1971 թթ.՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, 1971 թ.-ից աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում։ 1954 թ-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ, 1955 թ.-ից՝ ԽՄԿԿ անդամ: Հիմնականում զբաղվում էր քաղաքաշինությամբ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1962-1967 թթ. եղել է խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր։ 1968 թ-ին Էդվարդ Պապյանը արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչմանը: Մահացել է Երևանում: