
Երգի հեղինակներ
- Տարի
- 1955
- Տևողություն
- 3:04
- Կոմպոզիտոր
- Նիկողայոս Տիգրանյան
Կենսագրություն
Նիկողայոս Տիգրանյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Ինը տարեկան հասակում ծաղկախտի հետևանքով ընդմիշտ զրկվել է տեսողությունից: 1871 թ. նրան տեղավորել են Վիեննայի կույրերի ինստիտուտում, որտեղ ստացել է ընդհանուր և երաժշտական կրթություն՝ Վիեննայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարան պրոֆեսոր Վ.Շենների մոտ: 1880 թ. վերադարձել է հայրենիք: 1893 թ. մեկնել է Պետերբուրգ և մասնավոր կարգով դասեր վերցրել կոնսերվատորիայի պրոֆեսոր Ն.Սոլովյովից: 1922 թ. հիմնել է կույրերի դպրոց, որտեղ դասավանդել է երաժշտություն և հանրակրթական առարկաներ: 1934 թ. տեղափոխվել է Երևան: Եղել է հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից: 1933 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1936 թ.՝ «Սոց. Աշխատանքի Հերոսի», 1939 թ.` «Աշխատանքային Կարմիր Դրոշի» շքանշանի: Մահացել է Երևանում: