
Երգի հեղինակներ
- Տարի
- 1996
- Տևողություն
- 2:10
- Երգի բառեր
- Վահան Տերյան
- Կոմպոզիտոր
- Էդգար Հովհաննիսյան
- Դիրիժոր
- Տիգրան Հեքեքյան
Կենսագրություն
Էդգար Հովհաննիսյան
Ծնվել է Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարանը, 1957թ.` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան` Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ: 1962-68թթ. եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, 1956-73թթ.` Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ, 1974թ-ից` ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ: 1979-84թթ.` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-91թթ.` Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր (1986թ-ից` պրոֆեսոր): 1963-71թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989-91թթ.` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: 1984թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1972թ.՝ Հայաստանի, 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում։