
Երգի հեղինակներ
- Տարի
- 1961
- Տևողություն
- 1:15
- Կատարող
- Գերոնտի Թալալյան
Կենսագրություն
Գերոնտի Թալալյան
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Թալալյանը սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1951թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: Նույն թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարը, 1956թ-ից` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստերը: Գերոնտի Թալալյանը 1951-2000թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1977թ-ից` պրոֆեսոր): 1951թ-ից ղեկավարել է իր ստեղծած թավջութակահարների անսամբլը, Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սիմֆոնիկ, 1982-86թթ.` Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը: Գերոնտի Թալալյանը 1987թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: