
Երգի հեղինակներ
- Տարի
- 1997
- Տևողություն
- 25:09
- Կատարող
- Լևոն Անանյան, Անժիկ Հակոբյան, Մարգո Ղուկասյան
Կենսագրություն
Լևոն Անանյան
Ծնվել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ): 1964թ. Լևոն Անանյանը ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը: 1964-68թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Աշխատել է մի շարք պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը: 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» ամսագրի խմբագրությունում: 1990-2001թթ. եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2002թ-ից եղել է «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարը: 1992թ. Լևոն Անանյանը հիմնադրել է «Ապոլոն» թարգմանչական հրատարակչությունը: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ: Հրատարակվել են նրա մի շարք գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով: Եղել է Միջազգային երեք ակադեմիաների անդամ, 2001-13թթ.` Հայաստանի գրողների միության նախագահը: 1983թ. Լևոն Անանյանը արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2000թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, 2005թ.՝ Արցախի Մուրացանի անվան մրցանակի, «Վարպետ» պատվո նշանի և «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, 2006թ.՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի արծաթե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Հակոբ Մեղապարտ», «Հայաստանի երկրապահ», ՀՀ մշակույթի նախարարության մեդալների, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2008թ. Լևոն Անանյանը արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: