
Երգի հեղինակներ
- Տարի
- 1951
- Տևողություն
- 3:53
- Կոմպոզիտոր
- Արամ Քոչարյան
- Դիրիժոր
- Արամ Տեր-Հովհաննիսյան
Կենսագրություն
Արամ Քոչարյան
Ծնվել է Վաղարշապատում: 1929թ. Ա. Քոչարյանը ավարտել է Մոսկվայի Ա.Գլազունովի անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժինը, որտեղ դասավանդել է (1928-31): 1929-31թթ. նա սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1945թ. էքստերն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ 1934-49թթ. Քոչարյանը դասավանդել է (1965թ.` արվեստագիտության թեկնածու), իսկ 1934թ. հիմնադրել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտագիտահետազոտական լսարան և հայ երաժշտության պատմության ամբիոն: 1934-42թթ. եղել է Հայաստանի ԳԱ պատմության և երաժշտագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1943-48թթ.` գիտական քարտուղար, 1960թ-ից` արվեստի պատմության ավագ գիտաշխատող: Հեղինակել է հայ երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատություններ, կատարել թարգմանություններ: Ձայնագրել է աշուղական սիրավեպեր, ժողովրդական և գուսանական երգեր (շուրջ 2000 նմուշ): Քոչարյանը նախաձեռնել է Երաժշտական գործիքների թանգարանի (1936), Հայաստանի երաժշտական ժառանգության թանգարանի (1938), Երաժշտական ձայնադարանի (1940) ստեղծմանը: 1960թ. Արամ Քոչարյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Մահացել է Երևանում: