
Երգի հեղինակներ
- Տարի
- 1978
- Տևողություն
- 1:01
- Երգի բառեր
- Գուրգեն Բորյան
- Կոմպոզիտոր
- Արեգ Լուսինյան
Կենսագրություն
Գուրգեն Բորյան
Ծնվել է Շուշիում: Բորյանը ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1936թ-ից նա եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1938-41թթ. և 1950-54թթ.՝ միության պատասխանատու քարտուղարը: 1938-41թթ. եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ զինվորական թերթի թղթակից: 1958-62թթ. խմբագրել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը։ 1968-71թթ. եղել է Հայաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալը։ 1930թ-ից Բորյանը տպագրվել է: 1937թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Գուրգեն Բորյանը 1970թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է «Կարմիր աստղ», «Աշխատանքային կարմիր դրոշ» և այլ շքանշաններով: 1971թ. Գուրգեն Բորյանը արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: Մահացել է Երևանում: