
Երգի հեղինակներ
- Տարի
- 1960
- Տևողություն
- 3:52
- Կոմպոզիտոր
- աշուղ Շահեն
- Դիրիժոր
- Արամ Մերանգուլյան
Կենսագրություն
Արամ Մերանգուլյան
Ծնվել է Ցղնա գյուղում (Նախիջևանի շրջան): 1922-26թթ. ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր: 1926-28թթ. սովորել է Երևանի կոնսերվատորիայի թառի բաժնում, 1937-42թթ.` ստեղծագործության բաժնում: 1927թ. կազմակերպել և մինչև 1967թ. ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, որն էլ 1967թ-ից անվանվել է Արամ Մերանգուլյանի անունով: 1931-33թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, ապա Ռ․Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների դասարանում: Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: