
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 3:09
- Դիրիժոր
- Ռաֆայել Մանգասարյան
Կենսագրություն
Ռաֆայել Մանգասարյան
Ծնվել է Թիֆլիսում: 1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժինը` Կարպ Դոմբաևի դասարանը, 1963թ.` դիրիժորական բաժինը` Միքայել Մալունցյանի դասարանը: 1966-85թթ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, 1972թ-ից` նաև գեղարվեստական ղեկավարը: 1951թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը (1977թ-ից` պրոֆեսոր): 1985-86թթ.` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1979թ. Ռ.Մանգասարյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1983թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: