
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 2:26
- Կոմպոզիտոր
- Մուշեղ Աղայան
- Դիրիժոր
- Էմմա Ծատուրյան
Կենսագրություն
Մուշեղ Աղայան
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գրող Ղազարոս Աղայանի որդին: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա աշակերտել Մակար Եկմալյանին: 1907-11թթ. ուսանել է Պետերբուրգի, 1925-30թթ.` Մոսկվայի կոնսերվատորիաներում: Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն): Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում: 1930թ-ից բնակվել է Երևանում: 1934-39թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Շարա Տալյանի հետ կազմել ու հրատարակել է մի շարք երգերի ժողովածուներ: 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: