
Երգի հեղինակներ
- Տարի
- 1997
- Տևողություն
- 29:25
- Կատարող
- Գրիգոր Խանջյան
Կենսագրություն
Գրիգոր Խանջյան
Ծնվել է Երևանում։ 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951 թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951 թ-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է ՀԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թ-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963 թ.՝ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ, 1963 թ-ին՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման։ Վաստակաշատ նկարիչն 1973 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ։ 1982-ին ընտրվել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թ. արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։ Մահացել է Երևանում: