
Երգի հեղինակներ
- Տարի
- 1965
- Տևողություն
- 3:58
- Կատարող
- Իրենա Սանտոր
- Կոմպոզիտոր
- Առնո Բաբաջանյան
Կենսագրություն
Իրենա Սանտոր
Ծնվել է Լեհաստանի հյուսիսում գտնվող Պապովո Բիսկուպ քաղաքում: Իր երգարվեստը Իրենա Սանտորը սկսել է դպրոցի երգչախմբից: Ութ տարի նա աշխատել է «Մազովշե» երգի-պարի անսամբլում, իսկ 1959 թվականից սկսել է նաև մենահամերգներով հանդես գալ: Նա երգել և ձայնագրել է ավելի քան հազար երգ: Համերգներով հանդես է եկել Լեհաստանում, Եվրոպական շատ երկրներում, Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում: Իրենա Սանտորը բազմաթիվ փառատոնների դափնեկիր է, երկու անգամ արժանացել է «Գրան Պրի»-ի: Սանտորը թողարկել է բազմաթիվ սկավառակներ, հանդես է եկել մենահամերգներով, ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ և ձայնագրել երգեր լեհական ֆիլմերի համար: Լեհաստանում նրան անվանում են «Սանտոր թագուհի»: