
Երգի հեղինակներ
- Տարի
- 1985
- Տևողություն
- 4:59
- Կատարող
- Մելանյա Աբովյան
- Կոմպոզիտոր
- Գրիգոր Նարեկացի
Կենսագրություն
Մելանյա Աբովյան
Ծնվել է Ալավերդի քաղաքում (ՀՀ): 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1972թ-ից եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության, 1974թ-ից` նաև Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1988թ-ից բնակվում է ԱՄՆ-ում: Երգել է արևմտաեվրոպական, ռուս և հայ դասականների արիաներ, ռոմանսներ, երգեր, հայ ժամանակակից կոմպոզիտորների վոկալ շարքեր, հայ միջնադարյան տաղեր ու շարականներ: Հավաքել ու մշակել է ազգագրական երգեր: Արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: 1971թ. արժանացել է Մոսկվայի ժողովրդական երգի միջազգային կոնգրեսի, 1973թ.` Վորոնեժի համամիութենական երգի միջազգային մրցույթի ոսկե մեդալի և 1-ին կարգի դիպլոմի, 1973թ.` Բեռլինի համաշխարհային 10-րդ փառատոնի ոսկե մեդալի և 1-ին կարգի մրցանակի, 1974թ.` Ալմա-Աթայի Ասիայի և Աֆրիկայի երկրների 6-րդ փառատոնի լավագույն կատարողի դիպլոմի: