
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 4:17
- Կատարող
- Նադեժդա Սարգսյան
- Կոմպոզիտոր
- Վռամ Գրիգորյան
- Դիրիժոր
- Կոնստանտին Պետրոսյան
Կենսագրություն
Նադեժդա Սարգսյան
Ծնվել է Երևանում: 1971թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիան: 1988-93թթ. սովորել է Մոսկվայի ռուսական թատերական արվեստի ակադեմիայում: 1973-78թթ. եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի մենակատար: 1977-87թթ.` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի: 1987-92թթ. երգել է «Հայեր» համույթում, որի հիմնադիրն է եղել: 1992-99թթ.` «Հայեր» մշակութային կենտրոն բարեգործական հիմնադրամի նախագահ: 1995-99թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1997թ. հիմնադրել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան երգի մրցույթը: 1999-2007թթ.` «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի նախագահ և «Հայեր» համույթի գեղարվեստական ղեկավարը: 2003թ-ից Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենն է: 2008-09թթ.` «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: