
Երգի հեղինակներ
- Տարի
- 1984
- Տևողություն
- 3:40
- Երգի բառեր
- Սարմեն
- Կոմպոզիտոր
- Արամ Սաթունց
Կենսագրություն
Սարմեն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ ծնողները զոհվել են։ Գրողի մանկությունն անցել է մանկատներում։ 1924թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ուսումնարանը, 1932թ.՝ Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նրան «Սարմեն» գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը: Առաջին բանաստեղծությունը` «Դեպի աստված», լույս է տեսել 1919թ., Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Հեղինակել է ՀԽՍՀ պետական հիմնի տեքստը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: