
Երգի հեղինակներ
- Տարի
- 2018
- Տևողություն
- 26:25
- Կոմպոզիտոր
- Նարինե Զարիֆյան
Կենսագրություն
Նարինե Զարիֆյան
Ծնվել է Երևանում: 1975-1979թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1979-1984 թ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գ. Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1993թ.-ին ավարտել է ասպիրանտուրան (Ղ.Սարյանի դասարան): 1978 թ. Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դաշնամուր և կոմպոզիցիա: 1986թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է: 1993-1995 թթ. Սիրիայի Հալեպ քաղաքի Բ. Կանաչյանի անվան դպրոցում դասավանդել է կոմպոզիցիա և տեսական առարկաներ: 1997 թ-ից դասավանդում է ԵՊԿ-ում մինչ օրս: 2011 թ-ին ստեղծել է «Զարիֆյան քառյակ»-ը (գեղ. ղեկավար` Ն. Զարիֆյան): 2004 թ-ից «Կանայք երաժշտության մեջ» միջազգային ասոցիաիցայի անդամ է: 2018 թ.-ից ԵՊԿ Էստրադային-ջազային ամբիոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019թ.-ից ԵՊԿ Ջազ-փոփ երաժշտության ամբիոնի վարիչ է: 2021թ.-ից ԵՊԿ Գիտական խորհրդի որոշմամբ վերընտրվել է Ջազ-փոփ երաժշտության ամբիոնի վարիչի պաշտոնում: Հեղինակ է գիտական և գիտամեթոդական հոդվածների, որոնք տպագրվել են գիտական ամսագրերում և ժողովածուներում: 2018թ․-ին և 2024թ.-ին ՀՀ ԿԳՄՍՆ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ Ա. Խաչատրյան համերգասրահում իրականացվել է հեղինակայյին երկու համերգ (դիրիժորներ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Է․ Թոփչյան (2018), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Ռ. Ասատրյան (2024)։ 2003թ. Կոմպոզիտորների 3-րդ գիտաժողով-փառատոնին ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացրած Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ։ 2009թ. ստացել է ԵՊԿ դոցենտի, 2014թ.-ին՝ պրոֆեսորի գիտական աստիճան: 2017թ․-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2018թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2018թ.Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից արժանացել է Հայրենական մշակույթում ունեցած բեղմնավոր ստեղծագործական գործունեության 40-ամյակի կապակցությամբ պատվոգիր։ 2021թ. պարգևատրվել է «Համո Սահյան»ի ոսկե մեդալով Հայ արվեստին զգալի ծառայություն մատուցելու համար: 2022թ. ՀՀ նախագահի սեպտեմբերի 23-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 2023թ.-ին Նարինե Զարիֆյանը արժանացել է «ՀԱՅԱՍԱ» ԱԺՄ Միության հուշամեդալի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Արտաշես Բարեպաշտ» պատվոշքանշանի, 2024թ.՝ «ԳԱՄՄԱ» միջազգային գիտության և մշակույթի ակադեմիայի ոսկե մեդալի, 2024թ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության ոսկե հուշամեդալի, 2024թ.՝ «UNIQUE AWARDS» մրցանակ։ Ն․ Զարիֆյանը հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, անսամբլային, սիմֆո-պոպուլյար, էստրադային, ջազային ստեղծագործությունների, որոնք բազմիցս կատարվել են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, արժանանալով տարբեր պարգևների և մրցանակների։