
Երգ
Հայկական կամերային երաժշտության անթոլոգիա (Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար)
Երգի հեղինակներ
- Տարի
- 2013
- Տևողություն
- 7:15
- Կատարող
- Արամ Թալալյան
- Կոմպոզիտոր
- Նարինե Զարիֆյան
Կենսագրություն
Արամ Թալալյան
Ծնվել է Երևանում: Թավջութակահար Գերոնտի Թալալյանի որդին է: 1995թ. ավարտել է ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան որպես թավջութակահար և վերադարձել Հայաստան: 1997թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայում: 1998թ-ից ղեկավարում է հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը: Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Peace» միջազգային փառատոնների սիմֆոնիկ նվագախմբերը և Զապորոժիեյի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: 2000-2009թթ. հանդիսացել է Կոմիտասի անվ. կվարտետի թավջութակահարը: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: