
Երգի հեղինակներ
- Տարի
- 1973
- Տևողություն
- 2:05
- Երգի բառեր
- Արամայիս Սահակյան
- Կոմպոզիտոր
- Կոնստանտին Պետրոսյան
- Դիրիժոր
- Սեդրակ Տեր-Ղազարյան
Կենսագրություն
Արամայիս Սահակյան
Ծնվել է ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Բաշքենդ (այժմ՝ Արծվաշեն) գյուղում: 1954թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը: 1955-60թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում: 1967թ. մասնակցել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին: 1960-65թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1967-70թթ.՝ «Գարուն» գրական ամսագրում, 1970-71թթ.՝ ՀԼԿԵՄ Կենտկոմում, 1971-77թթ.՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր, ապա՝ երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների, 1971թ-ից` Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1977-81թթ. եղել է Հայաստանի գրողների միության կուսակցական քարտուղարը: 1982թ-ից մինչ կյանքի վերջ եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը: 1986թ. արժանացել է ՀԳՄ Ա.Իսահակյանի անվան մրցանակի և ՀՀ Պատվո շքանշանի, 1998թ.՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի (Բեյրութ), 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2011թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: Մահացել է Երևանում: