
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 3:34
- Կատարող
- Արմենակ Շահմուրադյան
- Երգի բառեր
- Հովսեփ Ջանիկյան
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
Կենսագրություն
Արմենակ Շահմուրադյան
Ծնվել է Մուշում: 1890-93թթ․ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել Կոմիտասին, 1893–97թթ.` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, եղել է Մ. Եկմալյանի երգչախմբի մեներգիչ և խմբավարի օգնական: 1897թ-ին բանտարկվել և աքսորվել է Թուրքիա: 1898թ-ին դասավանդել է Մշո Ս. Կարապետ վանքի ժառանգավորաց, 1900–02թ-ին` Կարինի ազգային վարժարաններում (երաժշտության դասատու և եկեղեցու դպրապետ), 1902թ-ին` Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու դպրապետ: 1902–04թ-ին սովորել է Վ. դը Էնդիի «Scola Cantorum» մասնավոր վարժարանում, 1904–06թ-ին դասեր առել Պ. Վիարդոյից: 1906թ-ին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա, 1910թ-ին հրավիրվել «Գրանդ օպերա»: 1914թ-ից մասնակցել է Միջազգային երաժշտական ընկերության Փարիզի կոնգրեսի կոմիտասյան համերգին։ Ապրել է նախ ԱՄՆ-ում, ապա` Փարիզում։ Մահացել է Փարիզում։